Կուզեմ լինել քեզ հետ մենակ
Քո իրանից բռնած բարակ
Ու համբուրել արցունքները՝ թուխ աչքերիդ:
Կուզեմ վազել քո հետևից,
Հասնել բռնել քո ծամերից,
Ու քո շուրթերն արնոտ տեսնել՝ իմ հաբույրից:
Կուզեմ պատռել ես քո շորերն
Ու քո մարմինը մերկ տեսնել
Ու քո կրծքին փարվել անմեղ իմ սիրելի՜,
Իմ սիրելի՜...
Կուզեմ երկնից աստղեր պոկել
Քո ոտքերի տակին սփռել ,
Իրիկնային լույսերի տակ գերվել քեզնով:
Կուզեմ որ իմ մահվան ժամին
Արցունք չգան քո աչքերին,
Միայն քո ջերմ շուրթը դիպչի իմ պաղ շուրթին:
Կուզեմ որ իմ գերեզմանին
Դու ծաղիկներ բերես կարմիր,
Հեռանալիս նվեր թողնես բույրը մարմնի՜դ,
Բույրը մարմնի՜դ..